• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ալիևը Մամեդյարովին ազատել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնից

16.07.2020   15:48

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Էլմար Մամեդյարովը 2004 թվականից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր։ 

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր