• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

11.07.2020   16:46

Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ:

Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158  թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր, որոնք նաև քրոնիկական հիվանդություններ են ունեցել:

Հուլիսի 11-ին առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 919 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր