• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Քանյե Ուեսթը մտադիր է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու

08.07.2020   17:02

Միեւնույն ժամանակ երաժիշտը քննադատել Է նաեւ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետեւյալ խոսքերը. «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սեւամորթ չեք»:

Ուեսթի խոսքով՝ այդպիսի արտահայտությունները ռասիզմի դրսեւորում են: Ռեփերը հայտնել Է, թե որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ինքն ընտրել Է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին: Ընտրարշավի կարգախոսը կդառնա «ԱՅՈ» խոսքը, ճշտել Է Ուեսթը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունն իր անձի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն հրավիրելու նպատակ չունի իր God՚s Country նոր ալբոմի թողարկման նախաշեմին: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել Է, որ ինքը «դեռ չի ձեւակերպել այն», բայց մտադիր Է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաեւ հայտարարել Է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չԷ»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր