• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իրանը կորոնավիրուսով վարակվածների մեջ մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրել

07.07.2020   20:44

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 637, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 245 688-ի»,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը: «Անցած 24 ժամում Իանում մահացել Է 200 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 11 931-ի»,- հավելել Է Լարին, հաղորդել Է ՏԱՍՍը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր