• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ֆրանսիայում մեկուսացման ռեժիմի խախտման 800 հազարից ավելի դեպքեր են արձանագրվել

20.04.2020   21:10

Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում:

«Վերահսկողության շնորհիվ, կարող ենք ասել, որ մեկուսացման միջոցառումների նկատմամբ հարգանքը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է»,- ասել է վարչապետը:  

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը կոչ էր արել արտերկրում մշտական բնակություն հաստատած իրենց քաղաքացիներին, մնալ այնտեղ, որտեղ բնակվում են:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր