• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով

14.04.2020   21:07

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածության դեպքերը գրանցվել են 82 շրջաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելացել են 15.1 տոկոսով: Առողջացել է 1694 մարդ (վերջին մեկ օրում՝ 224 մարդ), 170-ը՝ մահացել (վերջին մեկ օրում 22):

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր