• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի ու «խոզի գրիպի» ցուցանիշները

14.04.2020   20:20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ «խոզի գրիպի» ժամանակ վարակը տարածվում էր 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը: Այդ ընթացքում աշխարհում վարակվել էր 1.6 մլն մարդ: Գրանցվել էր մահացության 18 հազար 449 դեպք: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի դեպքում մահացության ցուցանիշը «խոզի գրիպի» համեմատ մի քանի անգամ ավելի է:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է և որ այն մահացու է: Այն 10 անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականին տարածում գտած գրիպի պանդեմիան»,- նշել է Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելը հնարավոր է վարակի վաղ հայտնաբերման, թեստավորման, մեկուսացման և կոնտակտավորներին վերահսկելու պարագայում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր