• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1617-ով

13.04.2020   22:50

Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով  73 հազար 303:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ մահացածների թիվն ավելացել է 111-ով՝ ընդհանուրը կազմելով 4 հազար 585: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 877 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 89-ով: Երկրում ընդհանուրն ապաքինվել է 45 հազար 983 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 275 հազար 427 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջin գրանցվել է Կենտրոնական Չինաստանումայնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր