• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»

11.04.2020   08:36

Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում:

Նյու Յորքում նոր հոսպիտալացված հիվանդների թիվը երկրորդ օրն է արդեն նվազում է ՝ հասնելով 200-ի: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ դա փաստում է, որ սոցիալական տարածության պահպանումը օգնում է համաճարակի տարածման կանխարգելմանը՝ չնայած չորեքշաբթի օրը նահանգում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճել է մոտ 800-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, վիրուսի տարածման հարցում առաջընթացն արտացոլվել է նաև նոր կանխատեսումներում, ըստ որի երկրում զոհերի թիվը կարող է կազմել 60,000 մարդ նախկին 100,000-ից մինչև 200 հազար զոհերի փոխարեն:

Այսօր Նյու Յորք նահանգում զոհերի թիվը հասել է 7 հազարի, որը կազմում է ԱՄՆ-ում կյանքի ընդհանուր կորուստների գրեթե կեսը: 42 նահանգներում շարունակում է գործել ոչ անհրաժեշտ աշխատատեղերի փակման և տնային պայմաններում աշխատանքը կազմակերպելու ռեժիմ, ինչը զգալի հարված է հասցնում տնտեսությանը ՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ: Հինգշաբթի օրվա դրությամբ գործազրկության  համար դիմողների թիվը հասավ 17 միլիոնի:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 492 հազար 827-ի, նոր դեպքերը 24 հազար 261-ն են, մահացել է 18 323 մարդ։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր