Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք: «Արմենպրես»–ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից ստեղծված հիվանդությունների մոնիտորինգի կայքին:
Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, բժիշկներ և այլք: Վրաստանի առողջապահության նախարարությունը կարծում է, որ վարակի պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսին:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին: Մարտի 31-ից կարանտինի պայմանները խստացվել են: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ: Կարանտինի ռեժիմի կանոնները խախտողները տուգանվում են 3000 լարի (շուրջ 950 դոլար): Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մինչև ապրիլի 21-ը: Երկրում մտցվել է պարետային ժամ 21:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

