• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թրամփը խոստացել է մոտ ապագայում հաղթել կորոնավիրուսին

09.04.2020   20:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգևոր առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ երկրին սպասվում է հիանալի տարի և խոստացել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Մեզ առաջիկայում սպասում է հիանալի տարի: Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում: Մենք հետ կբերենք մեր երկիրը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Հոգևոր առաջնորդների հետ զրույցը կայացել է Զատկի տոնին ընդառաջ:

ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի 435 հազար 160 հաստատված դեպք: Մահացել է 14 հազարից ավելի մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր