• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Չինաստանում հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների

04.04.2020   20:35

Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիշատակին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ամբողջ երկրում երեք րոպե լռություն է հայտարարվել:

Արարողության ընթացքում իջեցվել են ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Հետաձգվել են ժամանցային, զանգվածային բոլոր ծրագրերն ու միջոցառումները:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 81 հազար 639 է, ապաքինվել է 76 հազար 755 մարդ: Մահացածների թիվը 3 հազար 326 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր