• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հռոմի պապը կոչ է արել միասին աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար

02.04.2020   19:34

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միասին աղոթել կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց աշխատանքն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Այս մասին Հռոմի պապը գրել է «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, որոնք աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջովին մեկուսացված չլինեն, նրանց համար, որոնք կրթում են մեր երեխաներին։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, որոնք օգնում են մեզ գոյատևել մեկուսացման այս ժամանակահատվածում»,– գրել է Ֆրանսցիսկոս պապը։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր