Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները

Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը:
«Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել դուրս բերել այն օտարերկրյա նավերը, որոնք դեռ գտնվում են մեր երկրի ջրային տարածքներում: Ստեղծված իրավիճակը նաև նպաստել է, որ դադարեցնենք երկիր ժամանող բոլոր տեսակի ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները, քանի որ այն ստեղծում է հավելյալ ռիսկ բնակչության համար»,-նշել է Կրուսը:
Նա տեղեկացրել է, որ կշարունակեն թռիչքներ իրականացնել բեռնափոխադրող ինքնաթիռները:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսն էլ իր հերթին հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել Աշխատանքի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները:
Կուբայում կորոնավիրուսի վարակվածության 186 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

