Երբեք չքնող Նյու Յորքը նիրհի մեջ է

Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է որպես «երբեք չքնող քաղաք», այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի կեսից ավելին արձանագրվել է հենց այս քաղաքում:
Նյույորքցիները մարտի 22-ից տանն ինքամեկուսացման մեջ են, բացառությամբ էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնողների:
Ամերիկյան նավատորմին պատկանող USNS Comfort հիվանդանոցային նավը, որն ապահովում է հազար մահճակալ, երկուշաբթի օրը խարիսխ նետեց Մանհեթենի նավահանգստում: Այստեղ բուժվելու են կորոնավիրուս վարակ չունեցող հիվանդները, վիրահատական միջամտության կարիք ունեցողները, նաև նրանք, ովքեր առողջական ծանր վիճակում են: Նյու Յորքում հիվանդանոցները լի են կորոնավիրուսով վարակված անձանցով: ԱՄՆ-ում այս վարակից մահացածների մեկ երրորդը գրանցվել է Նյու Յորքում:
Հիվանդանոցների մոտ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները դիապարկերի մեջ դրված մարդկային դիակները բեռնում բեռնատարները:
Ինչպես Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն նշել է, մեկ օրվա ընթացքում քաղաքում հայտնաբրվել է հիվանդության նոր 7000 դեպք:
Ըստ կանխատեսումների՝ հիվանդության տարածման գագաթնակետն այստեղ հասնելու է մի քանի շաբաթից:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

