• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ

08.01.2020   09:32

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:

Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ  բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր