• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Էստոնիան մտադիր չէ վավերացնել Ռուսաստանի հետ սահմանային պայմանագիրը

08.01.2020   08:27

Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը հայտնել է, որ իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին խոսնակը հայտարարել է Էստոնական հեռուստաընկերություններից մեկի եթերում։

Պիլլուասն ընդգծել է, որ Տալլինը չի վավերացնի պայմանագիրը, եթե նույնիսկ դա առաջինը վավերացնի Մոսկվան:

«Իհարկե, մենք չպետք է վավերացնենք այն: Եթե մենք կնքենք նոր սահմանային պայմանագիր և հրաժարվենք այդ տարածքներից (Իվանգորոդ և Պեչորսկի շրջան, որոնք Էստոնիա են տեղափոխվել 1920 թվականին Տարտուի խաղաղության պայմանագրով-խմբ.), դա կունենա հսկայական իրավական հետևանքներ»,-կարծում է Պիլլուասը:

Ըստ նրա` այդ դեպքում չեղյալ կհամարվի  Տարտուի խաղաղության պայմանագիրը և հանրապետության իրավահաջորդությունը:

Տարտուի խաղաղության պայմանագիրը կնքվել է 1920-ի փետրվարին` 1918-1929թթ. Ազատագրական պատերազմում ռազմական գործողությունների ավարտին: Խորհրդային Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը ճանաչեց Էստոնիայի անկախությունը: Երկու երկրների միջև ստեղծվեց սահմանային գիծ: Համաձայն համաձայնագրի` ռուսական հողերի մի մասը` Իվանգորոդը` հարակից տարածքներով և Պեչորսկի տարածքի մի մասն անցել են Էստոնիային: 1944-ին այդ տարածքները վերադարձվել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր