• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՄՆ բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել. IRNA

08.01.2020   10:02

Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հայտնում է, որ Էյն-ալ-Ասադ ռազմական բազային հասցված թիրախային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռները կրակի մեջ են հայտնվել:

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ  բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր