• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

05.09.2017   12:24

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Ռահաթի Ղուչանիի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցության խթանման ուղիները և նոր ոլորտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իր խոսքում ընդգծելով հարևան երկրների երկկողմ ձևաչափով սերտ փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Դ. Տոնոյանը նշեց այն բնագավառները, որտեղ իրականացվող համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինեն:

ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականն ընդգծեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով կենտրոնացված կառավարում իրականացնելու հետաքրքիր փորձը և, շեշտելով այն հանգամանքը, որ երկու երկրները ենթակա են հիմնականում նույն աղետներին, պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության ակտիվացմանը:

Իրանում լուրջ աշխատանք է տարվում կամավորների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև հրշեջ մասերի միջև կազմակերպվում են մրցումներ՝ նրանց պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մեկին առաջիկայում կմասնակցեն նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները:

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպության հետ՝ համատեղ վարժանքների, աղետների բժշկության և սահմանային հենակետերում համատեղ իրականացվող հերթապահության ուղղությամբ (հատկապես՝ զբոսաշրջության ակտիվ սեզոններին):  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր