The Washington Post-ի Անդրադարձը Ցեղասպանութեան Մասին Պատմող «Խոստումը» Ֆիլմին

The Washington Post ամերիկեան պարբերականը եւս մէկ անգամ անդրադարձած է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմին` նշելով, որ «առաջին համաշխարհայինի տարիներուն հայերու զանգուածային ջարդերու մասին պատմող առաջին խոշոր հոլիվուտեան ֆիլմը` «Խոստումը», կինոֆիլմերու համացանցային կեդրոնին մէջ (IMDb) գնահատած է 111,300 մարդ, սակայն ֆիլմը ցուցադրուած է ընդամէնը քանի մը անգամ»:
Պարբերականը կը նշէ` նման բուռն արձագանգի պատճառն այն է, որ ֆիլմը բարկացուցած է այն մարդիկը, որոնք կը հերքեն, որ 1915-1923 թուականներու ընթացքին 1 միլիոն հայեր սպաննուած են Օսմանեան կայսրութեան կողմէ, կամ որ սպաննութիւնները կատարուած են ցեղասպան քաղաքականութեան հետեւանքով:
Աղբիւրը կը նշէ, որ հազարաւոր մարդիկ, մեծամասամբ Թուրքիոյ բնակիչներ, IMDb-ի մէջ ամենացած վարկանիշը տուած են ֆիլմին. Հակառակ ատոր, որ շատ երկիրներ եւ պատմաբաններ հայերու զանգուածային կոտորածները կը կոչեն ցեղասպանութիւն, Թուրքիան բուռն կերպով կը մերժէ այդ եզրոյթը:
Նաեւ կը նշուի, որ Մարտ ամսուն «Խոստումը» ֆիլմի ցուցադրութենէն մէկ շաբաթ առաջ, նմանատիպ մէկ այլ ֆիլմ յայտնուած է «Օսմանեան հարիւրապետ» անուամբ: Ֆիլմը, որ նկարահանուած է թուրք բեմադրիչի մը կողմէ, կրկին կը ներկայացնէ սիրային պատմութիւն մը՝ նոյն ժամանակաշրջանին մէջ, միայն ժխտելով ցեղասպանութիւնը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

