Լէոնարտօ Տի Քափրիօ Անդրադարձած է Հայոց Ցեղասպանութեան Մասին` «Խոստումը» Ֆիլմին Առիթով

Օսքարակիր դերասան Լէոնարտօ տի Քափրիօ իր աջակցութիւնը յայտնած է Հայոց Ցեղասպանութեան մասին` «Խոստումը» ֆիլմին առիթով:
Դերասանը իր ֆէյսպուքեան պաշտօնական էջին մէջ գրած է.
«Օսքար Այզեքը, Քրիսթիան Պէյլը եւ Շարլոտ լէ Պոնը` Թերի Ճորճի ղեկավարութեամբ, արտասովոր խաղ ցուցադրած են «Խոստումը» ֆիլմին մէջ: Կ’ողջունեմ ամբողջ կազմին` առասպելական արտադրող Մայք Մետովոյի գլխաւորութեամբ, որուն տաղանդն ու նուիրուածութիւնը կեանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:
Յիշեցնենք, որ նախապէս ֆիլմին իր աջակցութիւնը յայտնած էր երաժիշտ էլթըն Ճոն, ինչպէս նաեւ` դերասան Սիլվեսթըր Սթալոնէ.
Բեմադրիչ Թերի Ճորճի Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը արդէն քանի մը ամիսէ ո՛չ միայն հայ, այլեւ համաշխարհային հանդիսատեսին ուշադրութեան կեդրոնին է: Ֆիլմին մէջ նկարահանուած են Հոլիուտեան աստղեր Օսքար Այզեք, Քրիսթիան Պէյլ, Շարլոտ լէ Պոնը, ինչպէս նաեւ Հոլիվուտի մէջ յայտնի հայուհի Անժելա Սարաֆեան:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

