Թուրքիոյ Մէջ Ձերբակալած Են Քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան Փոխնախագահը

Անգարայի մէջ ձերբակալուած է քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (HDP-ԺԺԿ) փոխնախագահ Այսէլ Թուղլուքը:
Ըստ թրքական «NTV»-հեռուստաալիքի կայքին` Թուղլուքը ձերբակալուած է Տիարպեքիրի հանրապետական դատախազութեան կողմէ Քիւրտիստանի բանուորական կուսակցութեան (PKK-ՔԲԿ) դէմ իրականացուող հետաքննութեան ծիրէն ներս: Թուղլուքը իրաւապահներու կողմէ տեղափոխուած է Տիարպեքիր: Կը նշուի, որ նոյն հետաքննութեան ծիրէն ներս եւս 5 հոգի ձերբակալուած են Տիարպեքիրի մէջ:
Թուղլուքը 2007-2011 եւ 2011-2015 թուականներուն եղած է Թուրքիոյ խորհրդարանի պատգամաւոր, կը հաղորդէ Ermenihaber.am-ը։
Յիշեցնէք, որ Նոյեմբեր 4-ին ձերբակալուած քրտամէտ կուսակցութեան անդամ 12 պատգամաւորներէն 9-ին, որոնց շարքին` կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Տէմիրթաշի եւ Ֆիկէն Եուքսեքտաղի վերաբերեալ Նոյեմբեր 9-ին կալանաւորման որոշում տրուած էր: Նոյեմբեր 11-ին ալ կալանաւորուած էր Հաքքարիէն ընտրուած պատգամաւոր Նիհաթ Աքտողանը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

