«Հայկական Ամենայայտնի Հացը Լաւաշն է». Թրքական Թերթ

Թրքական «Sozcu» թերթը անդրադարձած է հայկական խոհանոցի առանձայատկութիւններուն: «Հայկական խոհանոց ըսելով` առաջին հերթին «բնականութիւն եւ բազմազանութիւն» բառերը կու գան մարդուն միտքը», նշուած է յօդուածին մէջ, կը հաղորդէ Ermenihaber.am-ը։
Հայկական խոհանոց բազմադարեայ աւանդոյթներուն վերաբերեալ դիտարկման մէջ հեղինակը կը յիշեցնէ, որ Երեւանի կարմիր բլուրի տարածքին վրայ հնագէտները պեղումներու իբրեւ արդիւնք գտած են խաղողի, կտաւատի, ոսպի, ոլոռնի, սալորի, քունճիթի, գարիի եւ ցորենի հետքեր:
Միեւնոյն ժամանակ թերթը նշած է, թէ հայկական խոհանոցը ժամանակի ընթացքին կրած է ռուսական, թրքական ու ազրպէյճանական խոհանոցներուն ազդեցութիւնը:
«Պէտք է ըսել, որ հայկական խոհանոցին մէջ հացամթերքը ունի շատ կարեւոր տեղ: Յատկապէս գիւղերու մէջ, կաւէ պատրաստուած թոնիրի մէջ, հայերը կը թխեն շատ համեղ հաց: Հայկական ամենայայտնի հացը լաւաշն է», գրած է «Sozcu»-ն:
Կը նշուի, որ հայկական ուտեստներու անուանումներուն մէջ կարելի է հանդիպիլ թրքական ծագում ունեցող բառերու, ինչպէս օրինակ պաստրմա, պէօրէկ, քատաիֆ: Սեւանի մասին յիշատակումով՝ յօդուածի հեղինակը նկատած է նաեւ հայկական խոհանոցին մէջ ծովամթերքի առկայութեան մասին` մասնաւորաբար շեշտելով կարմրախայտով պատրաստուած համեղ ուտեստներու մասին:
Թրքական թերթը հայկական խոհանոցի մասին ճանաչողական իր յօդուածին մէջ չի շրջանցեր մսամթերքի ու համեմունքներու առումով հայերու նախընտրութիւնները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

