Հայերը, Քիւրտերը, Ալեւիները եւ Ասորիները Տեղ Չունին Թուրքիոյ Նոր Գործընթացներուն Մէջ

Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (ԺԺԿ-HDP) խորհրդարանական խմբակցութեան փոխնախագահ Իտրիս Պալուքեն
յայտարարած է, որ Թուրքիոյ մէջ փոքրամասնութիւններուն կը հասկցնեն, թէ անոնք նոր գործընթացներուն մէջ տեղ չունին:
Այս մասին Պալուքեն ըսած է «Օրակարգային քննարկումներ» հաղորդման եթերով, երբ մեկնաբանած է նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանի եւ 3 կուսակցութիւններու ղեկավարներուն հետ տեղի ունեցած հանդիպումը: Էրտողան նախագահական նստավայրին մէջ Յուլիս 25-ին ընդունած էր վարչապետ Պինալի Եըլտըրըմը (իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան նախագահ), Քեմալ Քըլըչտարօղլուն (գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան նախագահ) եւ Տեւլեթ Պահչելին (Ազգայնական շարժում կուսակցութեան նախագահ):
Ըստ Պալուքենի այն փաստը, որ վերոնշեալ հանդիպման չէ հրաւիրուած ընդդիմադիր ճամբարէն քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը (ԺԺԿ-HDP), ատով ուղերձ յղուած է քիւրտերուն, ալեւիներուն, հայերուն եւ ասորիներուն` հասկցնելով, որ անոնք տեղ չունին Թուրքիոյ նոր գործընթացներուն մէջ:
ԺԺԿ-ի խորհրդարանական խմբակցութեան փոխնախագահը ընդգծած է, որ ԺԺԿ-ն չհրաւիրելու հարցով միակ պատասխանատուն Էրտողանը չէ, քանի որ այդ գործընթացին հաւանութիւն տուած են նաեւ հանդիպումին մասնակցած կուսակցութիւններուն առաջնորդները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

