Իրաքի Թուրքմէնները Յայտարարած են, Որ Կը Ցանկան Կռուիլ Նաեւ Ղարաբաղի Համար

Իրաքի մէջ «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան դէմ կռուող շիա թուրքմէններու կամաւորական ուժերու 16-րդ ջոկատի զինեալները յայտարարած են, թէ Իրաքը ԻՊ-էն մաքրելէ ետք պիտի կռուին «Ղարաբաղի ազատագրութեան» համար:
Ըստ ermenihaber.am-ի՝ թրքական «Vatan» թերթի կայքը կը գրէ, որ ԻՊ-ի դէմ իրականացուած ռազմական գործողութեան ժամանակ շիա թուրքմէնները ծածանած են Ազրպէյճանի դրօշը եւ կրած են շալեր, որոնց վրայ գրուած եղած է «Ղարաբաղ»:
Ռազմական գործողութենէն ետք յայտարարութիւն ըրած է 16-րդ թուրքմէնական ջոկատի հրամանատար Ապու Թայիր Պեշիրլին: Վերջինս Իրաքի թուրքմէններու անունէն ողջիւններ յղած է Ազրպէյճանի ժողովուրդին` ըսելով. «Մենք Ազրպէյճանէն շատ գոհ ենք: Ազրպէյճանի խորհրդարանը խօսած է Իրաքի թուրքմէններու նկատմամբ ճնշումներու մասին: կ’ողջունենք Ազրպէյճանի քաջ ժողովուրդին: Տայ Աստուած, մօտ ժամանակներս Ազրպէյճանի ժողովուրդին եւ քաջերուն հետ միասին Ղարաբաղի մէջ ալ յաջողութեան պիտի հասնինք»:
Աղբիւրին տեղեկացումով` Իրաքի Ամիրլի շրջանին մէջ ռազմական գործողութեան ընթացքին ազրպէյճանական դրօշներով մասնակցած թուրքմէն երիտասարդները յայտարարած են, որ իրենք պատրաստ են զոհաբերութեան:
«Այստեղ գործերը աւարտելէ ետք Ազրպէյճան պիտի երթանք: Պիտի մասնակցինք Ղարաբաղի գրաւումին»:
Կը նշուի, որ թուրքմէն կամաւորական ուժերու 16-րդ ջոկատը կը կռուի Հաշտ Էլ Շաապի ստորաբաժանումներու կազմին մէջ: Վերջինը կազմաւորուած է Իրաքի մէջ ազդեցիկ շիա հոգեւորական առաջնորդ Այաթոլլահ Ալի Սիսթանիի ֆէթուայով (հրամանով):
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

