Թուրքիա Այցելող Ռուս Զբօսաշրջիկներուն Թիւը Նուազած է 98.5 Իսկ Գերմանացիներունը 44.9 Տոկոսով

2016-ի Յունիսը համարուած է Թուրքիոյ զբօսաշրջութեան պատմութեան մէջ ամենավատ ամիսը, քանի որ զբօսաշրջիկներուն թիւը նուազած է 50 տոկոսով: Այս մասին ըստ ermenihaber.am-ի կը յայտնէ թրքական «Միլիյէթ» թերթը` ներկայացնելով Անթալիոյ օդակայանի տուեալները զբօսաշրջիկներու թիւին վերաբերեալ:
Ըստ այդ տուեալներուն Յունիս 1-16 Անթալիա այցելած զբօսաշրջիկներուն թիւը՝ անցեալ տարուայ համեմատ նուազած է 58.7 տոկոսով, որոնց մէջ ռուս զբօսաշրջիկներուն թիւը կտրուկ անկում ապրած է 98.5 տոկոսով, իսկ գերմանացիներուն թիւը նուազած է 44.9 տոկոսով:
2015-ի Յունիս 1-16-ին Անթալիա մեկնած են 732.353 զբօսաշրջիկներ, իսկ այս տարի նոյն ժամանակահատուածին այդ թիւը կազմած է 302.522:
Ամենամեծ անկումը արձանգրուած է ռուս զբօսաշրջիկներու շրջանակին մէջ: Եթէ նախորդ տարի նոյն ժամանակահատուածին Անթալիա մեկնած են 241.320 ռուս զբօսաշրջիկներ, այս տարի նշեալ ժամակահատուածին անոնց թիւը կազմած է 3.517: 2014-ի Յունիս 1-16 ժամանակահատուածին, Անթալիոյ մէջ հանգիստ անցնելու մեկնած էին 318 հազար ռուս զբօսաշրջիկներ:
Գերմանացի զբօսաշրջիկներուն թիւը նուազած է գրեթէ 50 %-ով: Անցեալ տարի Յունիս 1-16 Անթալիա իրենց հանգիստը կազմակերպած էին 213.735 Գերմանիոյ քաղաքացիներ, իսկ այս տարի անոնց թիւը նուազած է 44.9 տոկոսով` հասնելով 117.845-ի:
40 եւ աւելի տոկոսով նուազած է նաեւ Ղազախստանէն, Զուիցերիայէն, Շուէտէն, Աւստրիայէն, Հոլանտայէն, Չեխիայէն եւ Լեհաստանէն Անթալիա մեկնած զբօսաշրջիկներուն թիւը:
2016-ի առաջին կիսամեակին (Յունուար 1-էն Յունիս 16), Անթալիա այցելած զբօսաշրջիկներուն թիւը նուազած է 44.3 տոկոսով` 2 միլիոն 831 հազարէն հասնելով 1 միլիոն 578 հազարի:
Կը նշուի, որ այդ ոլորտի վրայ բացասական ազդեցութիւն ձգած են Թուրքիա-Ռուսիա յարաբերութիւններու ճգնաժամը, ահաբակչական յարձակումները եւ պայթումները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

