«Թուրքիան Պէտք Է Յարգէ Սուրբ Սոֆիա Տաճարին Աւանդոյթները». ԱՄՆ Պետական Բաժանմունք

Թուրքիան պէտք է յարգէ Սթամպուլի Սուրբ Սոֆիա տաճարին հանդէպ աւանդոյթները։ Այս մասին ըստ «Արցախփրես»ի յայտնած է ԱՄՆ Պետական բաժանմունքի պաշտօնական ներկայացուցիչ Մարք Թոնըր:
Յոյն լրագրող մը խնդրած է Թոնըրէն մեկնաբանել թրքական իշխանութիւններուն որոշումը՝ հին յունական տաճարին մէջ Գուրանի ընթերցման վերաբերեալ, իսլամներուն համար սուրբ ամիս համարուող Ռամատանի ընթացքին:
«Մենք կ՛ընդունինք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակութիւն ունեցող վայր է: Մենք կոչ կ՛ընենք թրքական կառավարութեան՝ պահպանել Այա Սոֆիան այնպէս, որ յարգուին անոր աւանդոյթները եւ անոր բարդ պատմութիւնը», ըսած է Թոնըր` օգտագործելով սրբավայրին յունական անուանումը:
Սուրբ Սոֆիայի մէջ Գուրանի ընթերցումը յառաջացուցած էր Յունաստանի Արտաքին գործոց նախարարութեան բողոքը, ինչպէս նաեւ ուղղափառ հասարակութեան վրդովումը շարք մը երկիրներու, ներառեալ Ռուսիոյ մէջ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

