Ցեղասպանութիւնը Ճանչնալու Պունտեսթակի Որոշումը Չեղարկելու Հայց Ներկայացուած Է Սահմանադրական Դատարան

2016-ի Յունիս 2-ին Գերմանիոյ խորհրդարանին մէջ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումէն ետք, առաջին հայցը ներկայացուած է այդ երկրի Սահմանադրական դատարան, որով կը պահանջուի չեղեալ համարել կայացուած որոշումը:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման որոշումը չեղարկելու դիմումը ներկայացուցած է թուրք իրաւաբան Մելիհ Աքքուրթը: Իր այդ քայլը թուրք իրաւաբանը բացատրած է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանութիւններու կանխարգիլման եւ պատժման համաձայնագիրի 6-րդ յօդուածը կը սահմանէ, որ ցեղասպանութիւններու թեմայով որեւէ որոշում կայացնելու իրաւասութիւն կրնան ունենալ միայն դատարանները, գերմանական Deutsche Welle պարբերականի թրքական ծառայութեան յղումով կը գրէ Aravot.am-ը:
Այս ամէնուն զուգահեռ դեռ պարզ չէ, կ’ընդունուի՞ արդեօք Աքքուրթի հայցը Գերմանիոյ Սահմանադրական դատարան, թէ ոչ: Ցեղասպանութեան ճանաչման մասին որոշումը կայացուցած է Գերմանիոյ խորհրդարանը, անիկա չունի որեւէ անձ կամ կառոյց դատապարտելու մասին պահանջք: Բացի այդ Գերմանիան չունի նախադէպ, երբ Պունտեսթակի ընդունած որոշումը ներկայացուած է Սահմանադրական դատարան:
Յունիս 2-ին Գերմանական խորհրդարանը ձայներու ճնշող մեծամասնութեամբ կողմ քուէարկեց հայերու եւ այլ քրիստոնեաներու ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւին: Բանաձեւին մէջ կ՛ըսուի՝ «101 տարի առաջ հայերու եւ այլ քրիստոնեայ փոքրամասնութիւններու դէմ իրականացուած Ցեղասպանութիւնը պէտք է յիշատակել»: Կը նշուի, որ խորհրդարանը կը դատապարտէ Օսմանեան կառավարութեան կողմէ հայերուն գրեթէ ամբողջութեամբ ոչնչացնելու գործողութիւնները: Գերմանիան բանաձեւով կ՛ընդունի նաեւ պատմական իր պատասխանատուութիւնը այդ ողբերգութեան համար:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

