«Այնքան Ատեն ՈրԵս Ողջ Եմ Չեմ Կարծեր Որ Թուրքիան Եւրոպական Միութեան Անդամ Դառնայ». Ճորճ Օսպըրն

Մեծ Բրիտանիոյ ելեւմտական նախարար Ճորճ Օսպըրնի կարծիքով՝ Թուրքիան մօտ ապագային չի դառնար Եւրոպական Միութեան (ԵՄ) անդամ: Այս մասին կը հաղորդէ Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով թրքական ընդդիմադիր «Ճումհուրիյեթ» պարբերականի հաղորդած տեղեկութիւնները։
Օսպըրնը հրաւիրուած է BBC-ի պատրաստած հաղորդման, որուն ընթացքին ան խօսած է Թուրքիոյ Եւրոպական Միութեան անդամակցելու հնարաւորութեան մասին:
«Այնքան ատեն որ ես ողջ եմ, չեմ կարծեր, թէ Թուրքիան կը դառնայ ԵՄ-ի անդամ: Կ՝ըլլա՞յ արդեօք Թուրքիան ԵՄ-ի անդամ: Ո՛չ: Թուրքիան նահանջ կ՛ապրի: Այնտեղ մարդոց եւ ժողովրդավարութեան հետ կապուած հարցերու մէջ լուրջ խնդիրներ կան», նկատած է նախարարը:
Ան նաեւ ընդգծած է, որ այս պահուն Մեծ Բրիտանիան կողմնակից չէ, Թուրքիոյ Եւրոպական միութեան անդամակցութեան: Ըստ Օսպըրնի բրիտանական կառավարութիւնը շուտափոյթ կերպով պիտի յայտնէ իր դիրքորոշումը՝ Թուրքիոյ ԵՄ-ին անդամակցելու հարցով:
Հաղորդման ժամանակ Օսպըրնին յիշեցուցած են, որ ոչ վաղ անցեալին Մեծ Բրիտանիոյ կառավարութիւնը կողմ էր Թուրքիոյ անդամակցութեան:
Նշենք, որ երկու շաբաթէն Մեծ Բրիտանիոյ մէջ տեղի պիտի ունենայ հանրաքուէ, որմով պէտք է յայտնի դառնայ երկիրը կը շարունակէ՞ ըլլալ ԵՄ-ի անդամ, թէ՝ ոչ: Թրքական աղբիւրը կը նշէ, որ ԵՄ-ի կազմէն Մեծ Բրիտանիոյ դուրս գալու կողմնակիցներէն է արդարադատութեան նախարարը, որ մէկ օր առաջ յայտարարած էր, թէ Թուրքիոյ քաղաքացիներուն համար Եւրոպայի մէջ վիզայի վերացումը մեծ վտանգ կ՛ենթադրէ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

