Պատմական Վարագավանքը Աւերակի Վերածուած է

*ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ*
Վանի ամենանշանաւոր պատմական յուշարձաններէն մէկը հանդիսացող Վարագայ վանքը աւերակի վերածուած է: Պահպանման տակ չառնուելու հետեւանքով քանդուած վանքը՝ պատմական յուշարձանէ աւելի աւերակ կը յիշեցնէ: Այդ մասին ըստ Akunq.net-ի, Merkür Haber կայքին մէջ կը գրեն Օզնուր Անուք եւ Եունուս Օրքի:
Հրապարակման հեղինակները կը յիշեցնեն, որ Վարագավանքը կառուցուած է 8-11-րդ դարերուն միջեւ ու կը նշեն, թէ վանքի ներկայ կանգուն մնացած հատուածը ստեղծուած է 1003-1021 թուականներուն` Վասպուրականի թագաւոր Սենեքերիմ-Յովհաննէսի իշխանութեան օրօք, սակայն չեն յայտներ, որ վանքը հայկական է:
Լուրի հեղինակները նաեւ կը գրեն, թէ 2011-ի ուժգին երկրաշարժի հետեւանքով մեծ վնաս կրած Վարագավանքի վերականգնման եւ վերանորոգման ուղղութեամբ դեռ ոչ մէկ աշխատանք կը տարուի:
Ըստ լրագրողներուն Էրէք լերան ստորոտը կառուցուած սոյն վանքը կը գտնուի՝ ներկայ Եուքարը Պաքրաչլը գիւղին մէջ: Վարագավանքը բաղկացած եղած է հինգ եկեղեցիներէ, ժամատունէ, գրադարանէ եւ զանգակատունէ: Վանքի ամենահին եկեղեցին Սուրբ Սոֆիան է` կառուցուած 8-րդ դարուն:
Հեղինակները կ՛աւելցնեն, որ Վարագավանքի սեփականութեան վկայականը կը պատկանի HABERTÜRK-ի նախկին գլխաւոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին: Վերջինս նախապէս յայտարարած էր, որ եթէ նախարարութիւնը ցանկանայ, ինք պատրաստ է անմիջապէս յանձնելու վանքը: Սակայն մինչ այժմ որեւէ աշխատանք չէ տարուած այդ ուղղութեամբ:
Հեղինակները նաեւ կը յայտնեն, որ վանքը հիմնականօրէն փակ է, սակայն այցելուներ ունենալու պարագային հնարաւոր է բանալ: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ ամէնամեայ պատարագին մասնակցողները կ՛այցելեն նաեւ Վարագավանք, ուր նոյնպէս մոմ կը վառեն եւ կ՛աղօթեն:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

