Պէտք է Միջազգային Հանրութիւնը Արժանի Գնահատական Տայ Ազրպէյճանի Քայլերուն. Չեխիոյ Հայերը Բողոքի Ցոյց Պիտի Կատարեն

Չեխիոյ հայկական համայնքը Ապրիլ 16-ին Փրակայի մէջ պիտի իրականացնէ բողոքի ցոյց մը` ընդդէմ Ազրպէյճանի սադրիչ գործողութիւններուն: Այս մասին կը հաղորդէ «Արմէնփրես»-ը։
Բողոքի ցոյցը նախաձեռնած է «Ուրարտու հայ չեխական միութիւն»-ը: Միութեան նախագահ Ալեքսանտր Սարգսեան յայտնած է, որ իրենց միացած են տեղական 10 այլ հայկական կազմակերպութիւններ: Բողոքի շարժումը պիտի իրականանայ Փրակայի Սթառոմեսդսքի հրապարակին վրայ: Շարժման նպատակն է միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռել՝ Ազրպէյճանի կողմէ սանձազերծած ռազմական գործողութիւններուն վրայ:
«Վայրը պատահական չէ ընտրուած, այդ հրապարակը միշտ ուշադրութիւն կը գրաւէ մեծ թիւով զբօսաշրջիկներու այցելութեամբ: Մենք մեր բողոքի ձայնը պիտի բարձրացնենք Ազրպէյճանի սադրիչ գործողութիւններուն վերաբերեալ: Պէտք է միջազգային հանրութիւնը արժանի գնահատական տայ Ազրպէյճանի քայլերուն», ըսած է Ալեքսանտր Սարգսեան:
Բողոքի երթի մասնակիցները հրապարակէն պիտի շարժին դէպի Եւրոպական Խորհրդարանի ներկայացուցչութիւն եւ Չեխիոյ մէջ Ռուսաստանի դաշնութեան դեսպանատուն:
«Մեր պահանջն է նախ դադրեցնել զինեալ յարձակումները: Անոնք որոնք զէնքերը կը վաճառեն Ազրպէյճանին, օր մը ազերիները այդ զէնքերով պիտի կրակեն իրենց ուղղութեամբ: Այս եւ նման այլ լոզունգներով մեր բողոքի ձայնը պիտի բարձրացնենք Ռուսաստանի դեսպանատան մօտ: Եւրոպական Խորհուդէն ալ պիտի պահանջենք իրերը կոչել իրենց անուններով՝ բարձրաձայնել, թէ ով է կրակելը նախաձեռնողը եւ համարժէք գնահատական տալ»:
Հայկական համայնքը Ղարաբաղա-ազրպէյճանական սահմանագիծին տիրող իրավիճակին վերաբերեալ՝ նամակ ուղարկած է իշխանութեան տարբեր ճիւղերու ղեկավարներուն:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

