Եւրոպական Խորհրդարանի Պատգամաւորը Արցախի Անկախութիւնը Ճանչնալու Կոչ Կ՛ընէ

Եւրոպական Խորհրդարանի (ԵԽ) Կանաչներ-Եւրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ճոզէֆ Մարիա Թերիքապրաս (Սպանիա) Երեքշաբթի, Ապրիլ 12-ին ելոյթ ունեցած է ԵԽ լիագումար նիստին առջեւ՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներառել ԵԱՀԿ Մինսքի խմբակի հովանիին տակ կատարուող բանակցութիւններուն մէջ։ Այս մասին կը հաղորդէ «Արմէնփրես»ը։
«1991-ի Դեկտեմբեր 10-ին, Լեռնային Ղարաբաղի բնակչութեան գերակշռող մեծամասնութիւնը կողմ քուէարկեց անկախութեան հանրաքուէի ընթացքին: Այս ժողովրդավարական գործընթացին ի պատասխան, Ազրպէյճան սկսաւ ռազմական յարձակումի, որուն հետեւանքով շուրջ 30 հազար զոհեր արձանագրուեցան: Ապա Ազրպէյճանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքուեցաւ հրադադարի համաձայնագիր: 1992-ին Մինսքի խմբակի ստեղծումը կարեւոր էր այս առումով, սակայն Ազրպէյճան կը հրաժարի հրադադարի խախտումները արձանագրելու նպատակով հետաքննութեան համակարգի կիրառումէն: Լեռնային Ղարաբաղը ամբողջութեամբ ժողովրդավարական է՝ օրինակելի դատական համակարգով եւ զեղծարարութեան ցած մակարդակով: Այդ իսկ պատճառով, մենք կը պահանջենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներառել՝ Մինսքի խմբակի բանակցային գործընթացի մէջ, քանի որ անոնք կրնան որոշել երկիրի բնակիչներուն ապագան: Ռազմական հակամարտութիւնը մէկընդմիշտ լուծելու նպատակով, անհրաժեշտ է նաեւ միջազգայնօրէն պաշտօնապէս ճանչնալ նորանկախ պետութիւնը», ըսած է սպանացի խորհրդարանականը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

