Հայոց Ցեղասպանութեան Հիմնարկ-Թանգարանը Ներառուած է Աշխարհի Առաւել Կարեւոր Յիշատակի Թանգարաններու Տասնեակին Մէջ

Հայոց Ցեղասպանութեան հիմնարկ-թանգարանը ներառուած է The Cultural Trip կայքի կազմած աշխարհի առաւել կարեւոր յիշատակի թանգարաններու տասնեակին մէջ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը:
Կայքի Հայոց Ցեղասպանութեան հիմնարկ-թանգարանի հետ՝ ցուցակին մէջ տեղ գտած են Լեհաստանի Աուշուից-Պիրգենաուն (Auschwitz-Birkenau), Սենեկալի «Ստրուկներու տունը» (House of Slaves), Ճափոնի Հիրոշիմայի խաղաղութեան յիշատակի թանգարանը (Hiroshima Peace Memorial Museum), Չիլիի Յիշատակի եւ մարդու իրաւունքներու թանգարանը (Museum of Memory and Human Rights), Քամպոտիայի Դուոլ Սլենկի ցեղասպանութեան թանգարանը (Tuol Sleng Genocide Museum), Իսրայէլի «Եատ Վաշեմ» Հոլոքոսթի թանգարանը (The Holocaust History Museum, Yad Vashem), Չինաստանի Նանճին քաղաքի Կոտորածի յիշատակի թանգարանը ( Nanjing Massacre Memorial Museum), Հարաւային Ափրիկէի մէջ` Աբարդէիտի թանգրանը ( Apartheid Museum), ԱՄՆ-ի մէջ` Սեպտեմբեր 11-ի յիշատակի թանգարանը ( September 11 Memorial Museum):
«Հայերէն Մեծ եղեռն կոչուող Հայոց Ցեղասպանութիւնը եղած է հաւանաբար մեծագոյն ողբերգութիւնը, որ երբեւէ հարուածած է հայ ժողովուրդը: Թրքական կառավարութեան կողմէ 1915 թուականին 250 բարձրաստիճան հայ առաջնորդներու եւ մտաւորականներու սպանութիւնը խորհրդանշեց հայերու ջարդերուն սկիզբը, որ տարած է մէկ միլիոն մարդու կեանք, կանանց եւ երեխաներու ծրագրաւորուած մահուան աքսորը դէպի արեւելեան անապատներ, մինչդեռ առաւել աշխատունակ տղամարդիկ պարտադրուած եղած են կատարելու ծանր աշխատանքներ: Երեւանի մէջ Հայոց Ցեղասպանութեան թանգարանը կ’օգնէ կատարելու պատկերաւոր շրջայց պատմութեան միջոցով` սկսեալ ցեղասպանութեանը նախորդող ժամանակաշրջանէն մինչեւ սրտաճմլիկ հարցազրոյցներ, ականատեսներու վկայութիւններ եւ շարժանկարներ, որոնք կը պատկերեն Ցեղասպանութիւնը վերապրածներու տառապանքները: Ներկայիս թանգարանին մէջ կ’ընթանան հիմնանորոգման աշխատանքներ, սակայն անիկա կրկին պիտի բացուի 2015 թ-ի գարնան»,- կը հաղորդէ կայքը:
The Culture Trip կայքի հրապարակած ցուցակին մէջ ընդգրկուած թանգարաններու ներկայացման հիմք դարձած է այն, որ ոգեկոչումը հիմնարար մաս է ողբերգութեան հետեւանքներուն հետ առնչման գործին: Նշուած տասը թանգարաններն ու յիշատակի սրահները կ’իրականացնեն նշանակութիւն ունեցող մշակութային իրազեկման, հասարակական ուսուցման եւ, ի վերջոյ, յիշատակի պահպանման աշխատանքները:
www.armenpress.am
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

