«Սան Էժիտիօ» համայնքը կ’արժանանայ Գ. Կիւլպէնկեանի մրցանակին

21 յուլիս 2014-ին, Փորթուգալի մայրաքաղաք Լիզպոնի մէջ տեղի ունեցած է Գ. Կիւլպէնկեանի մրցանակաբաշխութիւնը՝ ձեռամբ հանրապետութեան նախկին նախագահ Խորխէ Սամբայոյի։ Գալուստ ԿԻւլպէնկեանի մրցանակին արժանացած է «Սան Էժիտիօ» համայնքը:
Այս պարգեւատրումը մեծ արձագանգ ունեցած է տեղական մամուլին մէջ, որովհետեւ ան գնահատանքն է համայնքին մարդասիրական գործունէութեան այն բոլոր երկիրներուն մէջ, ուր ներկայ է ան վասն մարդու իրաւունքներուն, ինչպէս նաեւ այն միջնորդութիւններուն զորս կը կատարէ «Սան Էժիտիօ»՝ հակամարտութիւններուն եւ միջ-կրօնական երկխօսութեան շրջագիծէն ներս:
«Սան Էժիտիօ» համայնքը հանրածանօթ է Փորթուգալի մէջ որպէս դերակատար Մոզամպիքի խաղաղութեան ի խնդիր հաշտութեան բանակցութիւններուն եւ երկխօսութեան մէջ, որ տեղի ունեցած է Հռոմի մէջ 1992-ին:
Ափրիկէի եւ փորթուգալերէնախօս երկիրներուն մէջ ան կը գործէ «DREAM» անուան տակ (Drug Resource Enhancement against AIDS and Malnutrition), հոգալով «AIDS» հիւանդութենէ տառապող մարդիկը. ինչպէս նաեւ «BRAVO» անուան տակ քարոզարշաւ կը կատարէ արձանագրելու համար ապօրինի փոքրերը (անյայտ մանչերը) պետութեան մօտ, որպէսզի անոնց շնորհուին քաղաքացիական իրաւունքները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

