Կարսի Ամրոցին Մէջ Եռագոյնին Ծածանումը Իրարանցում Յառաջացուցած Է Թուրքիոյ Մէջ

Կարսի բերդ այցելած հայ զբօսաշրջիկները պարզած են Եռագոյնը եւ երգած են Հայաստանի քայլերգը: Վկայակոչելով թրքական «Հապերլեր» լրատուական կայքը՝ Armenpress.am կը հաղորդէ, թէ հայ զբօսաշրջիկներուն առած այս քայլը իրարանցում յառաջացուցած է Թուրքիոյ մէջ:
Թրքական, այսպէս կոչուած՝ «Հայերու անհիմն պնդումներու դէմ պայքարի միութիւն» (ASIMDER) կառոյցի ղեկավար Քէօքսալ Քիւլպէյ իշխանութիւններուն կոչ ուղղած է հետեւելու Թուրքիա այցելող հայերուն քայլերուն եւ սահմանափակելու զանոնք: Կարգ մը քաղաքացիներ ալ դժգոհած են, որ հայերը Թուրքիոյ մէջ բարձրացուցած են իրենց Եռագոյնը եւ երգած Հայաստանի քայլերգը:
Թուրք ազգայնականը յայտնած է, որ հայերը արեւելեան Անատոլուն կը կոչեն Արեւմտեան Հայաստան՝ դիտել տալով, որ այս մասին նշուած է նաեւ Հայաստանի անկախութեան հռչակագիրին մէջ: Ան յայտարարած է, որ Թուրքիա այցելող հայերը «սադրիչ գործողութիւններ կը կատարեն» եւ մեղադրած է Հայաստանի իշխանութիւններն ու սփիւռքի նախարարութիւնը՝ նմանօրինակ գործողութիւններուն իբր թէ աջակցելու համար:
«Հայերը Կարսի բերդին մէջ պարզած են Հայաստանի դրօշը եւ երգած քայլերգը: Նոյնը կատարած են նաեւ Վանի Աղթամար կղզիին վրայ: Ինչո՞վ զբաղած են անվտանգութեան ուժերը», հարց տուած է ASIMDER–ի առաջնորդը եւ սպառնացած, որ հետամուտ պիտի ըլլայ այս հարցով թրքական պատասխանատու մարմինները պատժելու:
Թուրք ազգայնականը զգօնութեան կոչ ուղղած է իշխանութիւններուն եւ յայտարարած, որ հայկական լոպիիստական ուժերը կը պատրաստուին 2015 թուականի շեմին Թուրքիոյ տարածքին սադրիչ եւ քայքայիչ գործողութիւններ իրականացնել:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

