ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՈՒՐՈՒԿՈՒԷՅ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԿՈՉ Կ՛ՈՒՂՂԵՆ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի Հանրապետութեան եւ Ուրուկուէյի Արեւելեան Հանրապետութեան նախագահները հրապարակած են միացեալ յայտարարութիւն մը, ուր միասնաբար կոչ ուղղած են աշխարհի պետութիւններուն եւ միջազգային կազմակերպութիւններուն ճանչնալու եւ դատապարտելու «հայ ժողովրդի եւ համայն մարդկութեան դէմ Օսմանեան կայսրութիւնում 1915թ. կատարուած յանցագործութիւնը»:
«Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետութիւններին եւ միջազգային կազմակերպութիւններին՝ ճանաչել եւ դատապարտել հայ ժողովրդի եւ համայն մարդկութեան դէմ Օսմանեան կայսրութիւնում 1915թ. կատարուած յանցագործութիւնը: Հայկական կողմը երախտագիտութեամբ յիշատակեց, որ Ուրուգուայը Հայոց ցեղասպանութիւնն աշխարհում առաջինը ճանաչած եւ ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպէս նաեւ ողջունեց Մոնտեվիդէոյում Հայոց Ցեղասպանութեան թանգարան հիմնելու Ուրուգուայի իշխանութիւնների որոշումը եւ այդ հարցում նախագահ Խօսէ Մուխիկայի անձնական աւանդը», գրուած է յայտարարութեան մէջ:
Անդրադառնալով Արցախի հարցին, երկու նախագահներու կողմէ ստորագրուած յայտարարութիւնը կը շեշտէ, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը բացառապէս խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կարգաւորելու անհրաժեշտութիւնը բացառապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ, հիմնուած միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների վրայ, այդ թւում՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրաւահաւասարութեան, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները:
«Հայկական կողմը գոհունակութիւն յայտնեց ղարաբաղեան հակամարտութեան հանդէպ Ուրուգուայի հաւասարակշռուած, անկողմնակալ դիրքորոշման համար, արժեւորեց Ուրուգուայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպէս նաեւ յօգուտ հակամարտութեան արդարացի լուծման Ուրուգուայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արուած յայտարարութիւնները:
«Ընդգծեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների անաչառ տեսակէտ ունենալու անհրաժեշտութիւնը կողմերի միջեւ երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

