Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- նշված է հայտարարության մեջ:
Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները:
Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

