Սիրիայում ՀՀ մարդասիրական խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր տարածք

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից։
«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 152,738 քառակուսի մետր: 4-րդ խմբի բժիշկներն ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված բուժօգնություն է ցուցաբերել թվով 144 տեղաբնակների: Այսպիսով, ՀՀ մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև այսօր ցուցաբերել է ընդհանուր 12035 հիվանդներին բուժօգնություն:
Այս ժամանակահատվածում Հալեպի բուժ հաստատություններին փոխանցվել են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: Ինչպես նաև՝ ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը տրվել է Հայ համայնքին պատկանող մանկատանը:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ապրիլի 12-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարներն իրենց երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և ցուցաբերվող ամենօրյա օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև՝ համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։
Գեներալը նշել է, որ հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում իրենց կողքին են։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։
Միևնույն ժամանակ, ապրիլի 19-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

