Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակից մեկուսացվել է COVID-19-ով վարակված լինելու կասկածով

Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։
«Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- ասաց Ադոնցը։
Փոխնախարարն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խնդրեց կորոնավիրուսի հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ու պահպանել վարակի տարածումը կանխարգելելու կանոնները։
ՀՀ քաղաքացիներին ապրիլի 6-ից մինչ օրս Մոսկվայից Երևան տեղափոխելու համար իրականացվել է 3 չարտերային թռիչք։ Ապրիլի 19-ին և 20-ին չարտերային թռիչքով Հայաստան են վերադարձել նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներում գտնվող ՀՀ քաղաքացիները։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

