• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքներ. Կարեն Նազարյան

21.01.2020   22:25

Սուրբ Աթոռում, Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ողջույնի խոսք է հղել: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կարեն Նազարյանի ողջույնի խոսքը, որը հրապարակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում.

«Ես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ և իմ պարտականությունն եմ համարում օգնել ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն։

Հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք խարսխվում են վաղեմի պատմական ու հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին՝ նպաստելով հարատև խաղաղության ու կայունության հաստատման միջազգային ջանքերին։

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նաև Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում։  Մեր առաջնային խնդիրն եմ համարում երկխոսություն ու համագործակցության միջոցով առավել ընդլայնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթամշակութային և այլ բնագավառներում միջպետական գործընկերությունն ու միջանձնային շփումները։

Դուք կարող եք հետևել մեզ այս կայքէջի և դեսպանության Facebook-ի միջոցով։ Հուսամ, որ կգտնենք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, հակառակ դեպքում, միշտ կարող եք կապ հաստատել դեսպանության հետ»։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր