Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբի գաղտնի ծրագիրը բացահայտվել է

Թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված ծրագրի անվանումն ու մանրամասները:
Փաստաթուղթը հրապարակած «Nordic Monitor»-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հավատում է իր հրապարակած փաստաթղթի իսկությանը:
Թուրքիայի ռազմական տեսուչներն Անկարայի Աքընջըի ավիաբազայի հրամանատարության կողմից վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում պլանների ուսումնասիրություն անցկացնելիս պարզել են, որ պլանի որոշ էջեր անհետացել են:
Սկսվել է հետաքննություն ՝ պարզելու, թե ինչպես են նշված փաստաթղթերն անհետացել: Գլխավոր շտաբին էջերի անհետ կորելու մասին զեկուցագիրը ներկայացվել է 2016 թվականի մայիսի 23-ին: Եվ հենց այդ արտահոսքի զեկուցագիրն էր, որ բացահայտել է գործողության անվանումը՝ «ALTAY»: «Գաղտնի պլանը վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է մարտավարական օդուժի 2-րդ հրամանատարության կողմից, որպես «OĞUZTÜRK» կոչվող օդային հարձակողական պլանի մաս: Զեկուցագրում նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ էջերի կորուստը բացասական ազդեցություն չի ունենա ALTAY օպերացիայի վրա», – գրել է Աբդուլլահ Բոզքուրթը «Nordic Monitor»-ում:
Հրապարակումը միջազգային լայն արձագանք է գտել: Հունական ԶԼՄ-ները «սենսացիոն» են որակել այն: «Այս բացահայտումը, ինչպես նաև այլ տեղեկություններ Աթենքի որոշ շրջանակների հիմք են տվել մտածելու, որ Հայաստանը Սիրիայից հետո կլիներ Թուրքիայի հաջորդ թիրախը»,-գրում են հունական լրատվամիջոցները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

