Բեյրութում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված տոնակատարություն

Սեպտեմբերի 21-ին Բեյրութի «Լը Ռոյալ» հյուրանոցի հանդիսասրահում տեղի է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացուցիչ, Կանանց հարցերով պետական նախարար Ժան Օղասափյանը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի ներկայացուցիչ Մուստաֆա Ալ Հուսսեյնին, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս – պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Ալէեմեզյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության և խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, մշակույթի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի հայ զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գործարարներ:
Իր ելույթում Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, որոնց արդյունքում ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի կողմից մայիսի 8-ին ընտրվեց ՀՀ վարչապետ: Դեսպանը ներկայացրել է ներքին քաղաքական վերափոխումները՝ միտված ժողովրդավարացմանը, արդարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում, դեսպանը կարևորել է շարունակականության ապահովումը:
Սամվել Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը՝ անդրադառնալով փետրվարին նախագահ գեներալ Միշել Աունի Հայաստան և մարտին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Լիբանան այցերին: Դեսպանը կարևորել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Լիբանանի սերտ համագործակցությունը, ընդհանուր օրակարգի ձևավորումն ու իրականացումը:
Դեսպան Մկրտչյանի կողմից առանձնահատուկ արժևորվել է Լիբանանի հայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

