Ամերիկայի Արեւմտեան Շրջանի Հայ Ազգային Կուսակցութիւններու Միացեալ Յայտարարութիւն

«ՆՈՐ ՕՐ», Լոս Անճելըս – Հայաստանի Անկախութեան 27-րդ տարեդարձը կը դիմաւորենք հիմնովին նորոգուած ոգեւորութեամբ, յոյսով ու լաւատեսութեամբ:
Անկախութեան տարեդարձը կը դիմաւորենք Հանրապետութեան սրընթաց վերելքի, ժողովուրդի տնտեսական բարգաւաճման, արդար ու ժողովրդավար միջավայրի ընձեռած ստեղծագործական ու նախաձեռնողական ոգիի թռիչքին առջեւ խոչընդոտներու գրեթէ ամբողջական վերացման պայմաններու մէջ:
Այս նոր մեկնակէտը յաւելեալ պատասխանատուութեան տակ կը դնէ բոլորս, հայկական իրականութեան մէջ գործող բոլոր հոսանքները, բոլոր ուժերը, բոլոր կառոյցները, որպէսզի յաղթահարենք մեր մէջ դանդաղումի, ձեռնպահութեան, կրաւորականութեան ամէն միտում եւ ձեռնարկենք գործնական, շօշափելի ներդրումներով սատարելու Հայաստանի պետականութեան հզօրացման, տնտեսական բարգաւաճման ծրագիրներուն:
Այս նոր մեկնակէտը նաեւ պէտք է դառնայ անկիւնադարձ՝ Հայաստանէն արտագաղթի հոսքը կանգնեցնելու եւ հայրենադարձութեան հեռանկարները գործնականացնելու ուղղութեամբ: Պետութիւն-Սփիւռք անօրինակ համագործակցութեամբ պէտք է կարենանք վերացնել արտագաղթի աղէտը, որ կը սպառնայ մեր երկրի կենսունակութեան:
Անկախութեան տարեդարձի այս տօնական օրուան առթիւ, մենք կը յայտարարենք մե՛ր յանձնառութիւնը՝ մեր հնարաւորութիւնները նուիրաբերելու Հայաստանի փառաւորման:
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ՝
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ռամկավար Ազատական Կուսակցութիւն
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

