Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կանցկացնի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգեւոր, ռազմական եւ այլ մարզերում արձանագրված աշխատանքները ուշադրության ներքո վերցնելու, վերլուծություններ կատարելու եւ ընդհանրապես դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018-ի ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար։
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, այս շրջանակում կարևորվում է Առաջին հանրապետության անկումից անմիջապես հետո նրա կարկառուն դեմքերի՝ Լիբանանում հաստատվելու ու նրանց իրագործած կրթական, մշակութային եւ հասարակական գործունեությունը։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է ո՛չ միայն լիբանանահայ, այլև՝ ամբողջ սփյուռքահայ քաղաքական մտքի զարգացմանը եւ հայրենանպաստ ու հայանպաստ աշխատանքների կանոնակարգմանը։
Նշենք, որ Հայաստանի անկախության այս կերտիչները նաեւ սերտ գործակցություն են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետների հետ։ Համահայկական համագումարի օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ մշակութային միջոցառումներ:
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ, որը նախագահում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։ Համագումարին կհրավիրվեն պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, ակադեմիական, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

