Լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին հանձնվել է Մովսես Խորենացու մեդալ

Լիբանանում հոկտեմբերի 3-ին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին և նրան հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը նշել է, որ այդ պարգևը Արմեն Հարությունյանի՝ յոթ տասնամյակից ավելի ծավալվող բեղուն գործունեության, Լիբանանի հայ համայնքի շրջանակներում և Հայաստանին ցուցաբերված աջակցության արժանի գնահատականն է:
Տեղեկանք. Արմեն Հարությունյանը ծնվել է 1930թ. փետրվարի 6-ին Հալեպում: 1961թ. տեղափոխվել է Բեյրութ: Զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Երիտասարդ տարիքից զբաղվել է համայնքային գործունեությամբ՝ ղեկավարելով Այնթափի Հայրենակցական միությունը Հալեպում, ապա և Բեյրութում: Եղել է Հայ Երիտասարդաց Ընկերակցության, ինչպես նաև ՀԲԸՄ անդամ: Հիմնել է «Արմեն և Միմի Հարությունյան» հրատարակչությունը, տպագրել մոտ վեց տասնյակ գրքեր: Բարեգործական գործունեությամբ աջակցել է ՀԲԸՄ և Թեքեյան վարժարանների ուսուցիչներին: 2014թ. Հայկազյան համալսարանի ուսանողների համար հիմնադրամ է ստեղծել: Նվիրաբերություններ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Այնթափի գործարանի հիմնմանը: Ֆինանսապես աջակցել է լիբանանահայ մամուլին, հեղինակել է եռահատոր ստեղծագործությունը «Նամակներ» վերտառությամբ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

