Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից ներդրումները խրախուսող քաղաքականության մանրամասները:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրների մասին՝ Սամվել Մկրտչյանն անդրադարձ կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, ներկայացրեց Ադրբեջանի ապակառուցողական, խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ջանքերին հակադրվելու ռազմատենչ դիրքորոշումը:
Լիբանանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելին ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական գործընթացները, անվտանգության միջավայրը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական անխատանքները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել հանրայնացումը և բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը: Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի այցերի իրականացումը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների և հատկապես տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

