Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Դանիայի ԱԳ նախարարի հետ

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Սամուելսենը վերջինիս հաջողություն մաղթեց երկու երկրների միջև հարաբերություններն առավել սերտացնելուն ուղղված նրա կարևոր առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների շուրջ, ինչպիսիք են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, գործարար շրջանակների միջև կապերի խրախուսումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, մշակութային փոխանակումների զարգացումը և այլն։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցությանը:
Հանդիպման ընքացքում դեսպան Արզումանյանը Դանիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

