ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութեան Կազմակերպութեամբ ART FOR A CAUSE Ցուցահանդէս-Վաճառքի Բացումը

ՀԲԸՄ -ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութեան կազմակերպութեամբ Չորեքշաբթի, 19 Ապրիլ 2017, երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթունա Պէյ-ի «Եախթ Գլապ Կալերի»ի մէջ, Պէյրութի արուեստասէր ընտրանիի մը ներկայութեամբ տեղի ունեցաւ հայ եւ օտար նկարիչներու աւելի քան 125 կտաւներու ցուցահանդէս-վաճառքին պաշտօնական բացումը:
Բացման ժապաւէնը հատեց ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Ժեռար Թիւֆենկճեանը, կողքին` պաշտպանութեան նախարար Եաքուպ Սարաֆը, Լիբանանի մէջ Հայաստանի հանրապետութեան լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանը, երեսփոխան Արթիւր Նազարեանը, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը:
Բացումին յաջորդեց հիւրասիրութիւն մը: Այդ միջոցին ներկաները ծանօթացան նկարչական տարբեր դպրոցներ ներկայացնող Կիրակոսեանի, Ժանսեմի, Հրայրի, Յակոբ Յակոբեանի, Յարութ Թորոսեանի, Գլոտ Վենարի, Անտրէ Լասքոյի եւ այլ հանրածանօթ արուեստագէտներու գործերուն: Լիբանանեան մամուլը եւ հեռատեսիլի կայանները լայնօրէն արձագանգեցին ցուցահանդէսին:
Նշենք, թէ ցուցահանդէս-վաճառքը բաց է Չորեքշաբթի, 19 Ապրիլէն մինչեւ Կիրակի, 23 Ապրիլ 2017, առաւօտեան ժամը 11:00-էն մինչեւ երեկոյեան ժամը՝ 8.30:
Ուրբաթ, 21 Ապրիլ երեկոյեան ժամը 8:00-ին տեղի պիտի ունենայ յատուկ աճուրդ – վաճառք:
ՀԵԸ-Ի ՄԱՄԼՈՅ ԵՒ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

