Հայատանի Հանրապետութեան Դեսպան Տիար Սամուէլ Մկրտչեան Հայ Աւետարանական Գոլէճին Մէջ

ՀԱԳ-ի աւանդութիւններէն եղած է, Լիբանանի մէջ, Հայաստանը ներկայացնող դեսպաններուն հետ աշակերտական գեղեցիկ եւ շահեկան հարցազրոյց մը կազմակերպելը: Արդարեւ Տիար Երուանդ Մելքոնեանէն սկսեալ Լիբանանի մէջ ծառայած ամէն դեսպան այցելած է ՀԱԳ եւ հանդիպած աշակերտներուն հետ՝լուսաբանելով զանոնք յուզող ազգային-հայրենական հարցերուն շուրջ:
Ուրբաթ, 17 Փետրուարին, Հայ Աւետ. Ա. Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Պր. դեսպանին հանդիպումը միջնակարգ եւ երկրորդական բաժինի աշակերտներուն հետ: Տնօրէն Դոկտ. Զաւէն Մսըրլեան բացման խօսքը կատարելով ներկայացուց հիւրը, ապա 11-րդ դասարանի աշակերտուհի Վարս-Վարդ Մկրտիչեան յանուն աշակերտներուն ողջունեց դեսպանին ներկայութիւնը ՀԱԳ-ի մէջ:
Պր. Մկրտչեան նախ կոչ ուղղեց աշակերտներուն,որ ջանասէր ըլլան եւ երբեք չծուլանան իրենց պարտականութիւններուն մէջ։ Ան պատասխանեց աշակերտներուն հարցերուն՝ Հայաստանի անկախութեան հոլովոյթին մասին եւ նշեց այն ներքին եւ արտաքին մարտահրաւէրները, որոնց կը դիմագրաւէ Հայաստան, ինչպէս նաեւ խօսեցաւ Սփիւռք-Հայրենիք կապերուն եւ Հայաստան-Լիբանան առնչութիւններուն մասին:
Հանդիպումը աւարտեցաւ ՀԱԳ-ի փոխտնօրէն Դոկտ. Արմէն Իւրնէշլեանի շնորհակալութեան խօսքով եւ խմբային նկարով, որմէ ետք Պր. Մկրտչեան գրառում կատարեց ՀԱԳ-ի այցելուներու մատեանին մէջ, մաղթելով. «այս կրթական հաստատութեան բացառիկ պատմութեան երկարատեւ շարունակութիւն, բեղուն գործունէութիւն»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

