Յունաստան; Յունահայ Համայնքի Ներկայացուցիչները Կրթութեանպատասխանատուին Հետ Քննարկած Են Հայկական Դպրոցներու Խնդիրը

Յունահայ համայնքի ներկայացուցիչները երկրի կրթութեան եւ կրօնի հարցերով նախարարի տեղակալ Թասուս Կուրակիսի հետ քննարկած են հայկական դպրոցներուն մէջ հայ ուսուցիչներուն պետական պիւտճէյէն աշխատավարձ տրամադրելու եւ դպրոցներուն առջեւ ծառացած այլ կենսական խնդիրները:
«Արմէնփրէս»-ի հետ զրոյցին համայնքէն ըսին, որ Կուրակիսը շեշտած է, որ նախարարութիւնը պատրաստակամ է հոգալու հայկական դպրոցներու կարիքները, սակայն երկրէն ներս տնտեսական ճգնաժամի պայմաններուն մէջ շատ դպրոցներու մէջ կրճատուած է ուսուցիչներու թիւը, ու այժմ նախարարութիւնը դժուար կացութեան մէջ է: Փոխնախարարը շեշտած է, որ Յունաստանի եւ ԵՄի միջեւ ընթացող բանակցութիւններու հետեւանքով մինչեւ օրս հազարաւոր ուսուցիչներու աշխատավարձը վճարուած չէ, եւ հարցը օդին մէջ է:
Կողմերը որոշած են անընդհատ կապի մէջ մնալ, որպէսզի խնդիրին տրուի լուծում մինչեւ նոր ուսումնական տարուան մեկնարկը: «Արմէնփրէս»ը դեռեւս Յուլիս 4-ին ներկայացուցած էր յունահայ համայնքի մտահոգութիւնը առ այն, որ տնտեսական խնդիրներու պատճառով հնարաւոր է կրճատուին նաեւ հայկական դպրոցներուն տրամադրուելիք ֆինանսական յատկացումները: Տասնամեակներ շարունակ դպրոցներու մէջ հայերէնի ուսուցիչները իրենց աշխատավարձը ստացած են Յունաստանի կառավարութենէն, որուն շնորհիւ յունահայ դպրոցները կրցած են գոյատեւել, իսկ յունահայ երեխաները սորված են հայերէն: Այժմ երկրին մէջ համատարած կրճատումներու հետեւանքով համայնքէն ներս մտավախութիւն ունին, որ հայ ուսուցիչներու տրամադրուելիք գումարն ալ կը կրճատուի:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

